Աղբահանության առումով աչքին տեսանելի շատ մեծ խնդիրներ միգուցե չունենք, բայց իրականում շատ մեծ համակարգային խնդիրներ ունենք, օրինակ՝ ավտոպարկի հետ կապված. Կարիք կա հին ստանդարտի «ԿամԱԶ»-ների փոխարինման անհրաժեշտություն: Այս մասին, այսօր՝ դեկտեմբերի 29-ին, ամփոփիչ մամուլի ասուլիսի ժամանակ նշեց Երեւանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը:

«Ամենամեծ խնդիրը Նուբարաշենի, Էրեբունու աղբավայրի փակման խնդիրն է, որը պետք է կարողանանք լուծել 3-4 տարվա ընթացքում և կառուցել նոր մոդելի աղբավայր»,- ասաց Ավինյանը:

Քաղաքապետը նաև տեղեկացրեց, որ այժմ քննարկվում է որոշ աղբամանների՝ գետնի տակ անցկացնելու հնարավորությունը: 2024-ին պիլոտային որոշ փորձեր կլինեն, և հաջող ընթացքի դեպքում համակարգային փոփոխություն տեղի կունենա: