Էբեկո հրաբուխը, որը գտնվում է Հյուսիսային Կուրիլյան Պարամուշիր կղզում, շաբաթ օրը ծովի մակարդակից 2 կմ բարձրության վրա մոխրի սյուն է արտանետել, հայտնում է Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի Հեռավորարևելյան մասնաճյուղի հրաբխագիտության և սեյսմոլոգիայի ինստիտուտ (IViS):

«Մոխրի սյունը ձգվել է հրաբխից 5 կմ հարավ-արևելք: Ավիացիայի գույնի կոդը նարնջագույն է: Հրաբխի ակտիվությունը վտանգավոր է տեղական օդային ճանապարհորդությունների համար»,- ասվում է ինստիտուտի Telegram ալիքում։

Էբեկո հրաբուխը (բարձրությունը 1156 մ) գտնվում է Վերնադսկի լեռնաշղթայի հյուսիսային մասում՝ Սեւերո-Կուրիլսկից 7 կմ հեռավորության վրա։ Դա բարդ  հրաբուխ է՝ մի քանի գագաթային խառնարաններով։ Մինչ այս հրաբուխը ժայթքել էր 2012 թվականին, այնուհետև եղել է անդորրության շրջան, որը տևել է մինչև 2016 թվականի հոկտեմբերը, հաղորդում է Интерфакс-ը։