Անցած տարի ավելի քան 24 հազար թուրքական ընկերություններ սնանկացման ընթացակարգի կամ փակվելու հայտ են ներկայացրել, քանի որ ի վիճակի չեն վճարել վարկատուներին՝ երկրի բացասական տնտեսական իրավիճակի պատճառով, գրել է Ekonomim թերթը։
2023թ. հունվար-նոյեմբերին փակվելու որոշում կայացրած ընկերությունների թիվը ավելացել է 44 տոկոսով՝ 2022թ. նույն ժամանակամիջոցի համեմատ։
Որոշ ընկերություններ, որոնք վարկատուներին վճարելու հնարավորություն չեն ունեցել, կոնկորդատի, այսինքն՝ վճարումների հետաձգման եւ պարտքերի վերաձեւակերպման ընթացակարգի անցկացման հայտեր են ներկայացրել, որն իրականացնում են մասնագետները դրսից եւ կանոնակարգվում են դատարանով։ Դրա արդյունքը կարող են լինել ինչպես սանացիան, այնպես էլ սնանկությունը՝ կախված ֆինանսական ռեալ իրավիճակից։ 2023թ. սահմանվել է վերջին երկու տարիների ռեկորդը եւ տրվել է 519 նման հայտարարություն։ Բոլոր ընկերությունները չէ, որ կարող են իրենց թույլ տալ կոնկորդատ իրականացնել, քանի որ այդ ընթացակարգը միջինը 3 մլն լիր է նստում (ավելի քան 100 հազար դոլար), եւ դրանք փակվում են, սնանկանում կամ վերագրանցվում։ Վարկատուների հետ պայմանավորվելու ցանկություն հայտնած ընկերությունների շարքում նաեւ խոշոր խաղացողներ կան։





























