Մի-8 ռազմական ուղղաթիռը կործանվել է Ղրղըզստանում, տեղեկացրել է «Կաբար» պետական գործակալությունը՝ հղում կատարելով «Ղրղըզաերոնավիգացիա» պետական ձեռնարկության աղբյուրին։

«Տեղի ժամանակով ժամը 10.55-ին «Ֆրունզե-1» ավիաբազայում ընկել է Մի-8 ուղղաթիռ։ Բորտ 203։ Անձնակազմի ճակատագրի մասին առայժմ հայտնի չէ։ Լրացուցիչ կտեղեկացնենք»,- գործակալությունը մեջբերել է ձեռնարկության ներկայացուցչի խոսքերը։