Հզոր երկրաշարժերի շարքի հետեւանքով, որոնք տեղի ունեցան Ճապոնիայի Նոտո թերակղզու (Ճապոնական ծով) տարածքում, վնասվել է առնվազն 27,9 հազար տուն։ Այս մասին տեղեկացրել են Իսիկավա պրեֆեկտուրայի իշխանությունները։

Ավելի վաղ տեղեկացվել էր լիովին կամ մասնակի վնասված 21,4 հազար տների մասին։ Բացի այդ, մոտ 7,8 հազար բնակելի կառույցներ տարածաշրջանում դեռեւս էլեկտրաէներգիա չունեն։