Հինգշաբթի Ստամբուլում բնակելի տունը փլուզվել է մետրոյի կայարանի կառուցման պատճառով, բնակիչներին հասցրել են տարհանել, «ՌԻԱ Նովոստի»-ին տեղեկացրել են Ումրանիե շրջանի հրշեջ ծառայությունում։
«Տեղի է ունեցել բնահողի փլուզում, ինչից հետո փլվել է մեկ բնակելի տուն։ Ոչ ոք չի տուժել բնակիչների ժամանակին իրականացված տարհանման շնորհիվ»,- տեղեկացրել են հրշեջները։
AHaber հեռուստաալիքի տվյալներով՝ բնահողը փլվել է մետրոյի կայարանի շինարարության պատճառով։ Սոցցանցերում հրապարակվում են 3 եւ 4 հարկանի շենքերի բարձրության երկմուտք տան փլուզման տեսանյութերը։ Հողի տակ է անցել մեկ մեքենա։
Ումրանիե շրջանում մետրոյի M12 գծի շինարարական աշխատանքներ են իրականացվում, առաջին կայարանների բացումը նախատեսված է 2025թ.։





























