Առնվազն մեկ մարդ է զոհվել, չորսը՝ վիրավորվել Կալիֆոռնիայի Սան Ֆրանցիսկո քաղաքում տեղի ունեցած հրաձգության հետևանքով։ Այս մասին հայտնում է տեղական ABC հեռուստաընկերությունը՝ վկայակոչելով քաղաքի ոստիկանությանը։

Ըստ ոստիկանության տվյալների՝ իրավապահներն ժամանել են դեպքի վայր՝ քաղաքի Թենդերլոին թաղամասի երկու փողոցների խաչմերուկում կրակոցների մասին հաղորդումից հետո, որտեղ հայտնաբերել են չորս տղամարդու և մեկ կնոջ՝ հրազենային վնասվածքներով։ Հինգն էլ հոսպիտալացվել են, տղամարդկանցից մեկը հիվանդանոցում մահացել է։

Ոստիկանությունը չի հայտարարել կասկածյալի ձերբակալության մասին և չի հայտնել նրա ինքնությունը, հայտնում է ABC-ն։

Դեպքի առթիվ հետաքննություն է սկսվել։