«Boeing 747» ինքնաթիռը Մայամիի միջազգային օդանավակայանից թռելուց անմիջապես հետո բռնկվել է օդում:
Ինչպես հայտնում է «Daily Mail»-ը, ինքնաթիռի շարժիչը խափանվել է։ «Flightware»-ի տվյալները վկայում են, որ ինքնաթիռը Մայամիի օդանավակայանից օդ է բարձրացել 22։32-ին, իսկ 22։46-ին հարկադիր վայրէջք է կատարել։
Նախնական տվյալներով՝ ինքնաթիռը բարեհաջող վայրէջք է կատարել, տուժածներ չկան։

Հասանելի է
русскийԹեմա
Տեղադրություն



























