Փոշու (տաք փոշու- խմբ.) պայթյունից Չինաստանում մահացել է ութ մարդ, պայթյունը տեղի է ունեցել շաբաթ վաղ առավոտյան Չանժոու քաղաքի արտադրամասում, տեղեկացրել է «Սինհուան»։

Պայթյունը տեղի է ունեցել տեղի ժամանակով ժամը 03.38-ին Changzhou Shenrong metal sci-tech ընկերության արտադրամասում։ Արտակարգ դիրավիճակների շրջանային վարչության տվյալներով՝ պայթյունի հետեւանքով եւս ութ հոգի թեթեւ վնասվածքներ է ստացել։

Փրկարար գործողությունը պատահարի վայրում ավարտվել է, ներկայում իրականացվում է հետաքննություն։