13 հոգի մահացել, մեկ հոգի վիրավորվել է հրդեհի հետեւանքով, որը տեղի է ունեցել Հենան նահանգի Նանյան քաղաքի Ֆանչեն գավառի դպրոցական հանրակացարանում, տեղեկացրել է «Սինհուան»՝ հղում կատարելով տեղի իշխանություններին։

Ուրբաթ երեկոյան, տեղի ժամանակով ժամը 23.00-ին տեղի հրշեջ ծառայությունը ահազանգ է ստացել հրդեհի մասին։ Փրկարարները հասել են պատահարի վայր, կրակը մարվել է ժամը 11.38-ին։

Հրդեհի պահին հանրակացարանի սենյակում գիշերօթիկի մոտ 30 աշակերտ կար։ 14 մարդուց բացի մնացած աշակերտները հաջողությամբ տարհանվել են։

Տուժածները ներկա պահին բուժում են ստանում հիվանդանոցում։

Տեղի իշխանությունները միջադեպի հետաքննություն են իրականացնում, դպրոցի անվտանգության համար պատասխանատու անձը ոստիկանության վերահսկողության տակ է վերցվել։