Շրի Լանկայում, կղզու հարավում տեղի ունեցած հրաձգության հետեւանքով զոհվել է հինգ մարդ, տեղեկացրել է տեղի Ada Derana պարբերականը։
Պարբերականի տվյալներով՝ առավոտյան ժամը մոտ 8.30-ին անհայտ մարդկանց խումբը կրակ է բացել մեքենայում գտնվող հինգ մարդկանց վրա, որոնցից չորսը տեղում մահացել է, հինգերորդը մահացել է ավելի ուշ հիվանդանոցում։
«Զոհվածների թիվը Տանգալայի Բելիատա շրջանում հասել է հինգի այն բանից հետո, երբ հիվանդանոց տեղափոխվածը մահացել է ստացած վերքերից»,- գրել է թերթը։




























