Տորոնտոյում առնվազն երկու մարդ վիրավորվել է դաշույնով հարձակման հետևանքով, հայտնում է Global News-ը։

Միջադեպը տեղի է ունեցել մետրոպոլիայի հյուսիսային հատվածում։ Ոստիկանության տվյալներով՝ հարձակվողը սարսափ ֆիլմերից մեկի կերպարի դիմակով է եղել, սակայն չի նշվում, թե որ կերպարի։ Նա մաչետով հարձակվել է անցորդների վրա։ Կասկածյալին որոնում են: