Երեք մարդ է  մահացել, չորսը՝ տուժել Կանադայում՝ Բրիտանական Կոլումբիայի հյուսիս-արևմուտքում Northern Escape լեռնադահուկային ընկերության մասնավոր ուղղաթիռի կործանման հետևանքով, հայտնում է CTV հեռուստաընկերությունը՝ վկայակոչելով ընկերության հայտարարությունը։

« Երեք մարդ է մահացել Բրիտանական Կոլումբիայի հյուսիս-արևմուտքում երկուշաբթի կեսօրին։ Եվս չորսը հիվանդանոցում են և գտնվում են ծանր վիճակում»․ հայտնում է հեռուստաալիքը։

Հեռուստաալիքը նաև հայտնում է Բրիտանական Կոլումբիայի ցուցաբերած անհետաձգելի բժշկական օգնության ծառայությունից ստացված տեղեկատվությունն այն մասին, որ դեպքի վայր է ուղարկվել շտապ օգնության հինգ մեքենա: Արդյունքում փրկարարները օգնություն են ցուցաբերել և չորս տուժածներին ծայրահեղ ծանր վիճակում տեղափոխել հիվանդանոց: