Մեկ մարդ մահացել է Ավստրալիայի արեւելյան ափին տեղի ունեցած թեթեւ ինքնաթիռի կործանման հետեւանքով։ Այս մասին տեղեկացրել է 9News հեռուստաալիքը՝ հղում կատարելով Նոր Հարավային Ուելս նահանգի ոստիկանությունում ունեցած աղբյուրին։
Ոստիկանության տվյալներով՝ միջադեպը տեղի է ունեցել Քամդեն օդանավակայանից ոչ հեռու, որը գտնվում է Սիդնեյից 70 կիլոմետր հարավ-արեւմուտք։ Cessna ինքնաթիռը, որը պատկանում էր օդաչուների տեղի դպրոցին, կործանվել է օդ բարձրանալուց անմիջապես հետո։ Օդանավում միայն օդաչուն էր, որն էլ մահացել է։
Ավիացիոն իշխանությունները եւ ոստիկանությունը հետաքննում են կործանման պատճառները։




























