Եմելյանովսկի շրջանի Ելովոյե գյուղում այրվում է աերոնավակների արտադրամասը, որը գտնվում է Պրիդորոժնի միկրոշրջանում։ Տեսանյութը հրապարակել են «ЧП Красноярск» Թելեգրամ-ալիքում։

Կրանսոյարսկի երկրամասի ԱԻՆ-ի տվյալներով՝ շենքից տարհանել են 40 մարդու, տուժածների մասին տեղեկություններ չկան։ Այրման մակերեսը 1 725 քառակուսի մետր է։

Այժմ տեղում աշխատում են ութ միավոր տեխնիկա եւ անձնակազմի 27 անդամ։ Ժամը 13.00-ին տեղեկացվել է կրակի տեղայնացման մասին։