Հայաստան-ԵՄ համագործակցությունը վերընթաց է ապրում: Այս մասին այսօր` նոյեմբերի 2-ին, հայտարարել է Հայաստանի ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը` Հայաստան-ԵՄ Եվրոպական խորհրդարանի խորհրդարանական համագործակցության կոմիտեի պատվիրակության ղեկավար Միլան Ցաբրնոխի հետ հանդիպման ժամանակ:

ԱԳՆ մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ Նալբանդյանն ընդգծել է միջխորհրդարանական շփումների նշանակությունը` որպես երկկողմ փոխգործակցության կարեւոր ձեւափաչ:

 Զրույցի ժամանակ երկուստեք առանձնակիորեն կարեւորվել է Արեւելյան գործընկերության շրջանակներում ԵՄ երկրների եւ ԵՄ արեւելյան հարեւանների միջեւ համագործակցության խորհրդարանական պլատֆորմի` Եվրոնեստի հիմնումը:

Հանդիպմանն անդրադարձ է կատարվել Հայաստան-ԵՄ Ասոցացման համաձայնագրի շուրջ ընթացող բանակցությունների ներկա փուլին, մուտքի արտոնագրային ռեժիմի դյուրացման եւ խոր ու համապարփակ ազատ առեւտրի գոտու ստեղծմանն ուղղված քայլերին:

Բանակցությունների օրակարգում էր նաեւ միջազգային եւ տարածաշրջանային հարցերի լայն շրջանակ:

Հայաստանի արտգործնախարարը Եվրոխորհրդարանի պատվիրակությանը ներկայացրեց արցախյան հիմնախնդրի կարգավորման վերջին զարգացումները: