Գրող Բորիս Ակունինի նկատմամբ հետախուզում է հայտարարվել, հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ վկայակոչելով ՌԴ ՆԳՆ համակարգում առկա տվյալները։
Դրանց համաձայն՝ գրողը հետախուզվում է ՌԴ Քրեական օրանսգրքի հոդվածների մեկի հիմքով, թե կոնկրետ որ հոդվածի, չի հստակեցվում։
Բորիս Ակունինն արտագաղթել է Ռուսաստանից և բազմիցս դեմ է արտահայտվել Ուկրաինայում ընթացող ռազմական հատուկ գործողությանը։




























