2023 թվականին Ռուսաստանը «բարեկամ երկրներին» մատակարարել է 76 միլիարդ խորանարդ մետր գազ, նշվում է ՌԴ էներգետիկայի նախարարի առաջին տեղակալ Պավել Սորոկինի «Ռոսիա» ցուցահանդես-ֆորումում էներգետիկայի օրվա շրջանակներում ունեցած ելույթում, հաղորդում է ՌԻԱ Նովոստին։
Անցյալ տարի «Սիբիրի ուժի» միջոցով Չինաստան է ուղարկվել 23 միլիարդ խորանարդ մետր։ 2020 թվականին «բարեկամ երկրներ» արտահանումը կազմել է 61 միլիարդ խորանարդ մետր, 2010 թվականին՝ 47 միլիարդ։
Ռուսաստանում 2023 թվականին արտադրվել է 32 միլիոն տոննա հեղուկ բնական գազ (ՀԲԳ), 2020 թվականին՝ 30 միլիոն, 2010 թվականին՝ 10 միլիոն։ Ըստ «Ռոսստատի» տվյալների՝ 2022 թվականին Ռուսաստանի Դաշնությունում ՀԲԳ-ի արդյունահանումը կազմել է 32,5 միլիոն տոննա, ինչը 8,1%-ով ավելի է, քան 2021թ.-ին։
Ըստ զեկույցի, անցյալ տարի ռուս սպառողներին գազի մատակարարումները կազմել են 501 միլիարդ խորանարդ մետր։ 2022 թվականին, ինչպես հայտնել է ՌԴ փոխվարչապետ Ալեքսանդր Նովակը, ներքին շուկա է մատակարարվել 484 միլիարդ խորանարդ մետր գազ։ Գազաֆիկացման ոլորտում ներդրումները 2023 թվականին կազմել են 87 միլիարդ ռուբլի։ (2020 թվականին՝ 39 մլրդ ռուբլի, 2010 թվականին՝ 26 մլրդ ռուբլի)։





























