Ռուսաստանի Դաշնության Կրասնոդարի երկրամասի Պավլովի շրջանում տեղի ունեցած վթարի զոհերի թիվը հասել է 9-ի՝ նրանք տեղափոխվել են հիվանդանոց։ Տուժածների թվում երկու երեխա կա, հայտնում է Kuban News-ը։

ՌԴ Քննչական կոմիտեն քրեական գործ է հարուցել ավտոբուսի և բեռնատարի վթարից հետո, որի հետևանքով հինգ մարդ է զոհվել։ Տուժածների թիվը հասել է 9-ի՝ նրանք տեղափոխվել են հիվանդանոց բուժօգնության։

ՌԴ Քննչական կոմիտեն նշել է, որ քննիչն այս պահին զննում է դեպքի վայրը։ Նշանակվել են դատաբժշկական և ավտոտեխնիկական փորձաքննություններ։

Քրեական գործը, որը հարուցվել է ճանապարհային երթևեկության կանոնների խախտման և անվտանգության պահանջներին չհամապատասխանող ծառայությունների մատուցման հոդվածներով, գտնվում է վարչության տարածքային բաժնի պետ Անդրեյ Մասլովի հսկողության տակ։

Դատախազության տվյալներով, պարզվել է ուղևորների փոխադրման օրենսդրական պահանջների խախտումներ․ համապատասխան գործունեության տեսակի իրականացման լիցենզիայի բացակայություն, ուղևորների ապահովագրության բացակայություն, մարդատար ավտոբուսի սրահում ապրանքների տեղափոխման կարգի խախտում, տախոգրաֆի շահագործման կարգի խախտում.