Նիկոլ Փաշինյանն այսօր գաղտնի գրիֆով փաստաթղթից բառացի մեջբերեց մի կետ, կարծեմ 11-րդ կետն է՝ նշելով. «Խաղաղության պայմանագրում կա մի համաձայնեցված հոդված, ըստ որի կողմերը չեն կարող հղվել իրենց օրենսդրությանն՝ այս պայմանագրով ստանձնած որեւէ պարտավորություն չկատարելու համար: Այս մասին, այսօր՝ փետրվարի 7-ին, ԱԺ-ում հարցուպատասխանի ժամանակ հայտարարեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը:

«Ի դեպ, որքան հիշում եմ՝ դա ադրբեջանական կողմից առաջարկն է եղել: Սա նաեւ ինքնախոստովանական ցուցմունք է, որովհետեւ որեւէ ՍԴ որեւէ միջազգային փաստաթուղթ չի կարող վավերացնել, համարել սահմանադրական, որը կհամարվի վեր Հայաստանի օրենսդրությունից: Վերջին օրերին, երբ պարբերաբար կրկնում ենք, որ նոր Սահմանադրության գաղափարը ծնվել է հենց այդ փաստաթղթի պահանջով, հենց այս կետն է, որ նոր Սահմանդրությունով հնարավոր է ՍԴ-ի հետագա եզրակացությունը շրջանցելը: Համարեք հարց չկա, եթե կուզեք, կարող եք մեկնաբանել»,-ասաց նա:

Սրան արձագանքեց ԱԺ նախագահ Ալեն ՍԻմոնյանը. «Ես հարց ունեմ. Էդ ո՞նց է ստացվում, որ տենց Խաղաղության պայմանագրի դեմ խոսում եք, ոնց է ստացվում, որ չեք նկատում, որ հարեւան երկրի նարատիվներն եք գցում շրջանառության մեջ: Որ չհասկանայիք, կասեի՝ լավ, չի հասկանում»:

Հարցին պատասխանեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ նշելով. «Այդ դրույթը Վիեննայի կոնվենցիայի դրույթ է, որը վավերացված է նաեւ Հայաստանի կողմից: Եթե այդ վավերացված դրույթը պայմանագրի մեջ լինի, թե չլինի, դա մեր արդեն վավերացված փաստաթուղթ է: Եթե այդ դրույթը հանցանք, է ապա այդ հանցանքը մեզնից շատ առաջ է կատարվել, նենց որ մեր մեջ մի փնտրեք այն հանցագործներին:

Եթե հիմա կոչ եք անում, որ իրավապահները դրանով զբաղվեն, թող զբաղվեն, բայց ոնց որ ձեր խմբակցության հետեւից են գալու:

ՍԴ-ն կքննի այդ հարցը անխուսափելիորեն ստորագրվելու պարագայում, հետո կգա այդ թվում ԱԺ, դուք քննարկելու, քվեարկելու հնարավորություն կունենաք: ԱՅնպես որ, այդ մեխանիզմները կան, ոչ մի արտառոց բան այդտեղ չկա»:

Գեղամ Մանուկյանն արձագանքեց Ալեն Սիմոնյանին. Ադրբեջանական նարտիվները ո՞րն է, եթե այստեղ Նիկոլ Փաշինյանը գաղտնի փաստաթղթի կետ է հրապարակում, որի շուրջ քննարկում է լինում: հերիք ա էլի ադրբեջանական նարատիվ: Տեսանք ադրբեջանական նարատիվները, ով բերեց, հասցրեց, փաթաթեց մեր ժողովրդի վզին»:

Փաշինյանը նկատեց, որ դեպքեր կան, երբ վարչապետն ինքն է որոշում՝ ինչ է գաղտնի, ինչը՝ ոչ. «Երկրորդը, թդ որ դուք գաղտնի կարդացել եք, եթե ուշադիր կարդացած լինեիք, կտեսնեիք, որ ոչ միայն մի հոդված, այլ Վիեննայի կոնվենցիայի վրա շատ կոնկրետ հղում է արված: Դրա մասին առանձին հոդված կա: Շատ քիչ միջազգային պայմանագիր կա, որ Վիեննայի կոնվենցիայի վրա հղում չի արվում: Դա շրջանակային կոնվենցիա է միջազգային պայմանագրերի մասին:

Մենք գիտեինք, որ դուք գնալու եք կարդաք, հետո դուրս եք գալու, դա օգտագործելու եք նեղ քաղաքական, ոչ ճշգրիտ նպատակների համար: Հիմա ինչքան կարդացել եք, բավական է, երկար ժամանակ էլ չեք կարդա»: