Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում` դատավոր Ա. Սուքոյանի նախագահությամբ, այսօր` նոյեմբերի 4-ին հետաձգվել է «Գլենդել Հիլզ»-ն ՓԲԸ-ի ընդդեմ «Սկիզբ Մեդիա Կենտրոն» ՍՊԸ-ի դատական նիստը: «Սկիզբ Մեդիա Կենտրոն» ՍՊԸ-ն հանդիսանում է «Ժամանակ» թերթի հիմնադիր ընկերությունը:

Դատական նիստը չի կայացել համակարգչի խափանման պատճառով: Դատավորը հաջորդ նիստը նշանակել է նոյեմբերի 22-ին, ժամը 14:30-ին:

Հիշեցնենք, որ «Գլենդել Հիլզը» թերթից պահանջում է 2,5 մլն. դրամ եւ դատական ծախսերի փոխհատուցում մի հրապարակման կապակցությամբ: