Թռչկանի ջրվեժի վրա ՀԷԿ կառուցելու բնապահպանական փորձաքննությունը չեղյալ է համարվել, իսկ ջրվեժի վերեւի մասում հողերի կատեգորիան փոխվել է: Այդ մասին այսօր` նոյեմբերի 4-ին, ՀՀ Ազգային Ժողովում բյուջետային քննարկումների ընթացքում հայտարարեց ՀՀ բնապահպանության նախարար Արամ Հարությունյանը:
Նրա տեղեկացմամբ` եթե կառուցապատողը ցանկություն ունի ՀԷԿ կառուցել, ապա ջրառը պետք է իրականացնի ոչ թե ջրվեժի վերեւի մասից, այլ ներքեւի, սակայն այդ դեպքում կիրականացվի նոր փորձաքննություն: Ջրվեժի մոտից արդեն հեռացվել է տեխնիկան, ասաց նախարարը:
Հիշեցնենք, որ բնապահպանական կազմակերպությունների բողոքի ակցիաների հետեւանքով կառավարությունը նոյեմբերի 3-ի նիստում որոշում կայացրեց Թռչկանի ջրվեժը հայտարարել հատուկ պահպանվող տարածք:




























