Վրաստանում, այսօր` նոյեմբերի 5-ին, կկայանա բրիտանացի լեգենդար ռոք աստղ, Uriah Heep-ի հիմնադիր Քեն Հենսլիի մենահամերգը, հայտնում է վրացական «Մեդիանյուզ» գործակալությունը:

Ըստ գործակալության, ռոք աստղը Վրաստան է ժամանել նոյեմբերի 4-ի լուսաբացին:

Լեգենդար երգիչը վրացի հանդիսատեսի առջեւ հանդես կգա երկու ժամ տեւողությամբ համերգային  ծրագրով, որի ժամանակ կկատարի Uriah Heep-ի հայտնի հիթերը:

Նշենք, որ նրա  45-60 լարի (շուրջ 9-12 հազար դրամ) արժողությամբ տոմսերի մեծամասնությունն արդեն վաճառվել է:

Հիշեցնենք, որ Քեն Հենսլին բրիտանիայի ռոք երաժշտության ամենավառ ներկայացուցիչներից մեկն է, որի հետ է կապվում  Uriah Heep-ի ոսկե ժամանակաշրջանը եւ 70-ականների  July Morning եւ Lady in Black աշխարհահռչակ հիթերը: