ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանն այցելել է Չարենցավանի հաստոցաշինական գործարան:

Նախարարությունից NEWS.am-ին հայտնում են, որ նախարարը շրջայց է կատարել գործարանի տարածքում, ծանոթացել արտադրամասերի տեխնիկական հագեցվածությանը, խոսել ինժեներական անձնակազմի հետ:

Մխիթար Հայրապետյանը ծանոթացել է նաև գործարանի ընթացիկ աշխատանքներին, խնդիրներին ու մարտահրավերներին: