Զինված հոր կողմից պատանդ վերցված 7-ամյա տղան փրկվել է Անկարայում թուրք իրավապահների գործողությունից 12 ժամ անց, գրում է Star թերթը։

«Հ.Վ.-ն (35 տարեկան), իբր ունենալով հոգեկան խնդիրներ և լինելով թմրամոլ, ատրճանակով պատանդ է վերցրել որդուն՝ Մ.Ե.Վ.-ին, չցանկանալով նրան տալ կնոջը՝ Ս.Յու.-ին, որից ամուսնալուծվել է երկու շաբաթ առաջ։ Հ.Վ.-ի բնակության վայր են ուղարկվել ոստիկանության հատուկ ջոկատայիններ, հրշեջ և շտապօգնության բրիգադ»,- գրում է թերթը։

Այն բանից հետո, երբ 12 ժամ համոզելուց հետո Հ.Վ.-ն բացասաբար է արձագանքել հատուկ ջոկատայիններին, տղային փրկելու գործողություն է կազմակերպվել։

«Փոխհրաձգությունից հետո Հ.Վ.-ն վիրավորվել է ոտքից և վնասազերծվել, նրա որդուն հոգեբանական օգնություն է ցուցաբերվում»,- հավելել է թերթը։

Դեպքի առթիվ հետաքննություն է սկսվել։