Հայաստանում ԱՄՆ նորանշանակ դեսպան Ջոն Հեֆերնն այսօր` նոյեմբերի 7-ին, այցելել է «Ազատ Դեմոկրատներ» կուսակցության գրասենյակ, որտեղ հանդիպում է ունեցել «Ազատ Դեմոկրատների» ղեկավարության հետ:
«Ազատ Դեմոկրատներ» կուսակցության լրատվական ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանում ժողովրդավարության վիճակին, արտաքին հարաբերություններին, հասարակական-քաղաքական գործընթացներին վերաբերող հարցեր:
Հանդիպմանը մասնակցել են Հայաստանում ԱՄՆ դեսպանատան Քաղաքական հարցերով պատասխանատու Քրիսթոֆեր Անդերսենը, «Ազատ Դեմոկրատներ» կուսակցության նախագահ Խաչատուր Քոքոբելյանը, փոխնախագահ Անուշ Սեդրակյանը, գործադիր քարտուղար Մասիս Այվազյանը, կուսակցության ներկայացուցիչներ Արարատ Զուրաբյանը, Ալեքսանդր Արզումանյանը եւ Գառնիկ Գեւորգյանը:




























