Թուրքիայի արեւելյան Էլյազիգ նահանգի Ալաջաքայա գավառի հանքում տեղի է ունեցել բնահողի փլուզում։ Ինչպես տեղեկացրել է IHA գործակալությունը, նախնական տվյալներով հողի տակ գտնվում է երեք մարդ։

Միջադեպի վայր են ուղարկվել արտակարգ իրավիճակների պետական վարչության փրկարարները եւ բժիշկներ։ Փլուզման պատճառների մասին առայժմ տեղեկություն չկա։

Փետրվարի 13-ին Anagold ընկերության հանքում (Թուրքիայի արեւելք, Երզնկա նահանգ) տեղի էր ունեցել մոտ 10 մլն տոննա հողային փլուզում, հողի տակ էին մնացել ինը հանքափորներ, նրանց որոնումներն արդյունք չեն տվել։ Պատահարի փաստով հարուցվել է քրեական գործ, ձերբակալվել է վեց մարդ, այդ թվում Կանադայի քաղաքացի, որը գործատու ընկերության ներկայացուցիչն է։

Թուրքիայի էկոնոմիկայի նախարարությունը փետրվարի 17-ին չեղարկել է ոսկու հանքի բնապահպանական հավաստագիրը եւ լիցենզիան։ Այն գտնվում է Իլիչ գավառում եւ աշխատանքն սկսել է 2010թ.։ Այն կառավարող ընկերությունը 2022թ. տուգանվել է ցիանիդի կիրառմամբ ոսկու արդյունահանման համար։