Ինչպես ցանկացած կրոնում, այնպես էլ  հուդայականության մեջ կան ֆանատներ եւ բարոյական հրեշներ: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց IzRus.co.il-ի գլխավոր խմբագիր Ալեքսանդր Գոլդենշտեյնը` մեկնաբանելով վերջերս իսրայելական մամուլում ի հայտ եկած այն տեղեկությունները, թե ուղղափառ  կրոնական ուղղությունների  տեղական ներկայացուցիչները թշնամանք են տածում հույն եւ հայ հոգեւորականների նկատմամբ: Մի քանի թերթեր նույնիսկ գրել էին, թե հայերի վրա  բառացիորեն «թքում են» փողոցում:

«Դրանում ոչ մի նոր բան չկա: Մեր մի քանի «ուլտրակրոնականներ»  վիրավորում են եւ նույնիսկ  թքում են քրիաստոնյա հոգեւորականների վրա Երուսաղեմի փողոցներում: Վերջերս դրա համար մի հոգեւորական  այդ  հերձվածողներից մեկի ատամները փշրեց  եւ արդարացվեց դատարանի կողմից»,-նշեց զրուցակիցը` հավաստիացնելով, որ նրանք, ովքեր թքում են հոգեւորականի վրա, գաղափար չունեն` նրանք հայ են,  հույն, թե այլ մեկը:

«Նման կարգի հրեշների համար միեւնույն է, թե ում դարձնել իրենց թերարժեքության զոհը»,-ասում է Գոլդենշտեյն: