Էտալոնային նմուշի նավթի գինը երեքշաբթի առավոտյան իջնում է մեկ օր առաջվա իջեցումից հետո, քանի որ շուկան ՕՊԵԿ+-ի երկրների արդյունահանման կամավոր սահմանափակումների երկարացման մասին հայտարարությունն ընկալել է որպես համաշխարհային նավթային շուկայի թուլացում։

Brent-ի մայիսյան ֆյուչերսների գինը Լոնդոնի ICE Futures բորսայում կազմում է մեկ բարելը 82,63 դոլար, ինչը 0,17 դոլարով (0,21 տոկոս) ցածր է նախորդ աճուրդների ցուցանիշներից։ Երկուշաբթի այդ պայմանագրերն էժանացել էին 0,75 դոլարով (0,9 տոկոս)՝ մեկ բարելը 82,80 դոլար։

WTI-ի ապրիլյան ֆյուչերսների գնանշումները Նյու Յորքի ապրանքային բորսայի (NYMEX)  էլեկտրոնային աճուրդներում իջել են 0,29 դոլարով (0,37 տոկոս) եւ կազմել մեկ բարելը 78,45 դոլար։ Անցած աճուրդների արդյունքներով՝ պայմանագիրն էժանացել է 1,23 դոլարով (1,5 տոկոս)՝ մեկ բարելը 78,74 դոլար։