Գազայի հատվածի հիվանդանոցներում սովից մահացած պաղեստինցիների թիվը հասել է 27-ի։ Այս մասին տեղեկացրել է Al Jazeera հեռուստաալիքը։

Նրա տվյալներով՝ «Քամալ Ադվան» հիվանդանոցում, որը գտնվում է Գազայի հյուսիսում,  երկու երեխաների սուր ջրազրկումից եւ թերսնումից մահանալուց հետո սովից մահացածների ընդհանուր թիվը հասել է 27-ի։

Մինչ այդ Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) տեղեկացրել էր, որ երեխաների ավելի քան 15 տոկոսն ապաստարաններում եւ հիվանդանոցներում տառապում է սուր թերսնումից եւ նրանց մոտ 3 տոկոսի մոտ գրանցվել է ծանր հյուծում։ ԱՀԿ-ն նաեւ  ընդգծել է, որ վերջին ամիսներին նկատվող սննդի սուր նվազումը Գազայում աննախադեպ է»։