ԵՊՀ  «Երիտասարդ Համալսարանականների միավորում» կազմակերպությունը, Պաշտպանության նախարարության հետ համատեղ, այսօր` նոյեմբերի 9-ին, կազմակերպել են «Բանակը մենք ենք» խորագրով  երիտասարդական երթ:

Միավորումից NEWS.am-ին հայտնում են, որ երթի նպատակն է աջակցել աշնանային զորակոչի կազմակերպմանը եւ  երիտասարդության շրջանում «բարձրացնել ռազմահայրենասիրական ոգին»:

Նշենք, որ հիշյալ երիտասարդական միավորումը երբեւէ չի անդրադարձել բանակում կարտարվող սպանություններին ու բացասական երեւույթներին: