Երեւան-Գորիս ավտոճանապարհի Սիսիան-Գորիս հատվածում, այսօր` նոյեմբերի 9-ին, ժամը 12:30-ին, քամու ուժգնության հետեւանքով տեսանելիությունը վատթարացել է:

Տրանսպորտի եւ կապի նախարարությունից NEWS.am-ին հայտնում են, որ բուքի պատճառով առաջանում են ձյան բերվածքներ, որոնց կուտակումները մաքրվում են համապատասխան տեխնիկայի օգնությամբ: Ավտոճանապարհը բաց է երթեւեկության համար:

ՀՀ տրանսպորտի եւ կապի նախարարությունը խնդրում է վարորդներին եղանակային նման պայմաններում երթեւեկելիս օգտագործել ձմեռային անվադողեր:

Հանրապետության տարածքում մնացած մայրուղիները ազատ երթեւեկելի են: