ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփը մտավախություն ունի, որ կարող է Ալցհեյմերի հիվանդություն ժառանգած լինել հորից՝ Ֆրեդ Թրամփից, բայց չի ընդունում դա, քանի որ նախագահական մրցավազքում նրա հիմնական փաստարկներից մեկն ԱՄՆ ներկայիս նախագահի և նրա հակառակորդ Ջո Բայդենի մտավոր կարողությունների վիճակն է, գրում է Washington Post-ը՝ հղում անելով ընկերության նախկին թոփ մենեջեր, Trump Organization-ի նախկին նախագահին։

«Դոնալդն, անկասկած, վախենում է Ալցհեյմերից... Նա չի խոսի այդ մասին և չի ընդունի դա, բայց դա կարևոր է, քանի որ ամեն օր նա հարձակվում է Բայդենի վրա՝ կապված նրա մտավոր ունակությունների եւ (նախագահի) աշխատանքը կատարելու ունակության հետ»,- աղբյուրի խոսքն է մեջբերում հրապարակումը։

Հրատարակության տվյալներով՝ Թրամփի առողջության վերաբերյալ անհանգստությունն առաջացել է հորը հսկելու պատճառով, ով տարեց տարիքում տառապում էր պրոգրեսիվ դեմեմցիայով։

Թրամփը բազմիցս ասել է, որ երկու անգամ թեստ է հանձնել դեմենցիայի նշանները հայտնաբերելու համար, իսկ նրա նախընտրական շտաբի խորհրդական Ջեյսոն Միլլերն ասել է, որ նախկին նախագահը պատրաստ է մտավոր կարողությունների ևս մեկ թեստ անցնել, եթե Բայդենը դա միաժամանակ անցնի, նշում է պարբերականը։ 

2018 թվականին Թրամփը հաջողությամբ հանձնեց այսպես կոչված Մոնրեալի հոգեկան գնահատման թեստը, որը կարող է ցույց տալ դեմենցիայի սկիզբը։