Թեև ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը խոստացավ Նուրբ օրգանական քիմիայի ինստիտուտի աշխատակիցների ներկայացրած խնդրին մանրամասն ծանոթանալ և սեղմ ժամկետներում պատասխանել աշխատակիցների պահանջին, սակայն ինստիտուտի հարևանությամբ ընթացող շինարարությունը չի կասեցվել: Կառուցապատման աշխատանքներն իրենց հունով ընթանում են: Այս մասին այսօր՝ մարտի 21-ին, NEWS.am-ի հետ զրույցում ասաց ինստիտուտի փոխտնօրեն Ռոբերտ Հակոբյանը:

Հիշեցնենք, որ Հիշեցնենք, որ այսօր՝ մարտի 21-ին, Նուրբ օրգանական քիմիայի ինստիտուտի աշխատակիցները բողոքի ակցիա էին սկսել Կառավարության  շենքի մոտ և հանդիպում էին պահանջում իրավասու մարմինների հետ: Նրանք բողոքում են, որ ինստիտուտին պատկանող ջրավազանը տարիներ առաջ ապօրինաբար օտարվել է, հիմա էլ ջրավազանի տարածքում բնակելի շենք է կառուցվում: Շինարարական աղմուկը խանգարում է ինստիտուտի աշխատանքին: Կառավարությունից նրանց ուղորդել էին ԿԳՄՍ նախարարություն, պարզաբանելով, որ հարցը այդ նախարարության իրավասությունների տիրույթում է: