Դատական օրենսգրքում կատարված փոփոխությունների հետևանքով ռեզերվային  կարգավիճակ ստացած 14 դատավորից վերջին մեկ տարվա ընթացքում միայն 6-ն է վերանշանակվել։ Մյուսները  կա՛մ անորոշ ժամկետով գործուղվել  և աշխատում են մյուս դատավորների համեմատ անհավասար պայմաններով, կա’մ շարունակում են սպասել դատական համակարգ վերադառնալու իրենց հերթին։

Այս մասին գրում է Factor.am-ը։ Խոսքը 2021-ին առանձին գործեր քննելու համար ընտրված դատավորների մասին է, որոնք հանրության շրջանում առավել հայտնի են որպես «կալանքի  դատարանի դատավորներ»։ Այս դատավորները սկսել են պաշտոնավարել 2021-ի հոկտեմբերից, սակայն  ընդամենը մեկ տարի անց պետությունը որոշել է վերացնել առանձին գործեր քննող դատավորների ինստիտուտը՝  այս գործերը քննող  դատավորների ճակատագիրը  դնելով անորոշության մեջ։ 

Հոդվածն ամբողջությամբ` սկզբնաղբյուր կայքում։