Ջեք Հաճինյանը Քալիֆորնիայում ընտրվել է Սան Գաբրիել Վելլիի քաղաքային խորհրդի անդամ:

Հաճինյանի թեկնածությունը պաշտպանել է ՀՅԴ Հայ դատի հանձնախումբ, հաղորդում է «Ասպարեզ»-ը:

«Ջեք Հաջինյանը հայ համայնքի հին ակտիվիստ է եւ Մոնթեբելլոյում ընկերակցության առաջնորդ»,-հայտարարել է Հայ Դատի հանձնախմբի ներկայացուցիչ Վիգեն Պակրադունին:

Հաճինյանը պաշտոն է զբաղեցրել Մոնթեբելլոյի քաղաքացիական ծառայությունում, ինչպես նաեւ Մոնթեբելլոյի ոստիկանության դեպարտամենտի Ներդրումային կոմիտեում եւ անվտանգության Հասարակական կոմիտեում: