Գնանշումների երկօրյա անկումից հետո նավթը հինգշաբթի թանկացել է, ինչին նպաստել են տվյալներն ԱՄՆ-ում վառելիքի պաշարների մասին, տեղեկացրել է Trading Economics-ը։
Չորեքշաբթի նավթի գինը փոքր-ինչ իջել էր, բայց հաշվի առնելով «կարճ» տոնական շաբաթը եւ առաջին եռամսյակի մոտեցող ավարտը՝ շուկայի «փոքր թուլությունը զարմանալի չէ, կարծում է Tyche Capital Advisors-ի վերլուծաբան Թարիք Զահիրը, որին մեջբերել է MarketWatch-ը։
Brent նավթի հունիսյան ֆյուչերսների գնանշումները Լոնդոնի ICE Futures բորսայում կազմել են մեկ բարելը 85,76 դոլար, ինչը 0,35 դոլարով (0,4 տոկոս) բարձր է մեկ օր առաջվա մակարդակից։ Չորեքշաբթի այդ պայմանագրերն էժանացել էին 0,22 դոլարով (0,3 տոկոս)՝ մեկ բարելը 85,41 դոլար։
WTI նավթի մայիսյան ֆյուչերսների գինը Նյու Յորքի (NYMEX) ապրանքային բորսայի էլեկտրոնային աճուրդներում առավոտյան բարձրացել են 0,42 դոլարով (0,5 տոկոս)՝ մեկ բարելը 81,77 դոլար։ Նախորդ աճուրդների տվյալներով՝ այդ պայմանագրերի արժեքը նվազել է 0,27 դոլարով (0,3 տոկոս)՝ մեկ բարելը 81,35 դոլար։





























