Թբիլիսի-Մոսկվա «Азимут» ավիաընկերության չվերթի ուղևորուհին հարբած վիճակում ստրիպտիզ է արել ինքնաթիռում՝ անպարկեշտ պահվածք դրսևորելով կողքին նստած ուղեւորի նկատմամբ: Ըստ Mash թելեգրամյան ալիքի՝ տղամարդը ստիպված է եղել թռիչքի մնացած մասն անցկացնել բորտուղեկցորդուհիների խցիկում։
Ականատեսները պատմել են, որ թռիչքից առաջ նա չափից շատ ջին-տոնիկ է խմել, և ինքնաթիռի սրահում տարածվել է նրա օգտագործած խմիչքի հոտը: Իսկ երբ օդանավը օդ է բարձրացել, կինը սկսել է մերկանալ և անպատշաճ վարքագիծ դրսևորել: Բորտուղեկցորդուհիներն ուղեւորուհուն կարգի հրավիրելու անհաջող փորձեր են արել:
Վայրէջքից հետո աղջկան դիմավորել են ոստիկանները և տարել բաժին՝ զրույցի։

Հասանելի է
русскийԹեմա




























