Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայություն, նոյեմբերի 10-ին`ժամը 18.20-ին, ահազանգ է ստացվել, որ Արագածոտնի մարզի Ծիլքար գյուղից դեպի Լոռիի մարզի Ջրաշեն գյուղ տանող ավտոճանապարհը ձյան եւ մերկասառույցի պատճառով դարձել է դժվար անցանելի:
Ճանապարհի մաքրման աշխատանքներն իրականացվել են Լոռիի մարզի «Սպիտակ ճանապարհ» ՓԲԸ-ի ուժերով (4 միավոր տեխնիկա):
Ճանապարհը բաց է եւ խցանման մեջ ավտոմեքենաներ չկան:




























