Հունաստանում մեկնարկում է շախմատի Եվրոպայի թիմային առաջնության վերջին տուրը: Չեմպիոնի տիտղոսը վիճարկում են 13-ական միավոր վաստակած Գերմանիայի եւ Հայաստանի հավաքականները:
Արկադի Նայդիչ (2712) - Լեւոն Արոնյան (2802)
Սերգեյ Մովսիսյան (2710) - Գեորգ Մեյեր (2659)
Դանիել Ֆրիդման (2661) - Վլադիմիր Հակոբյան (2681)
Գաբրիել Սարգսյան (2671) - Յան Գուստաֆսոն (2633)
Մեդալների համար պայքարում նշանակություն ունեն նաեւ Ադրբեջան (12 միավոր) - Ռումինիա (11), Հունգարիա (11) - Բուլղարիա (12), Սլովենիա (10) - Ռուսաստան (11) հանդիպումները:
Համաշխարհային Օլիմպիադայի կրկնակի չեմպիոն, աշխարհի գործող չեմպիոն Հայաստանի հավաքականը Եվրոպայի չեմպիոն եղել է մեկ անգամ` 1999 թվականին:



























