Վեցմխոցանի Mercedes-Maybach S-Class-ն ավելի հզոր ու ավելի խնայողական է դարձել: Ապրանքանիշի չինական մասնաճյուղը մանրամասներ է բացահայտել 2024 մոդելային տարվա երկարավուն սեդանների մասին։

Ըստ Motor.ru-ի՝ «480» ինդեքսով նախնական տարբերակը կատարելագործված շարժիչ ունի. հզորությունը ավելացել է 10 կիլովատով (13 ձիաուժ), առավելագույն պտտապահը հասանելի է դարձել ավելի լայն պտույտների միջակայքում, և լիմուզինը սկսել է ավելի քիչ վառելիք սպառել: Գինը անփոփոխ է՝ 1 միլիոն 468 հազար յուան (206 հազար դոլար)։

Վաճառքը սկսվել է երեք տարի առաջ, ուստի արդեն թարմացումներ են արվում: Լիմուզինը ստացել է փոփոխված 3.0 լիտրանոց M 256 տուրբո շարժիչ Maybach GLS 480 քրոսովերից. հզորությունը հասել է 380 ձիաուժի, իսկ առավելագույն պտտապահը՝ 500 Նյուտոն/մետր, այժմ հասանելի է րոպեում 1800-ից մինչև 5000 պտույտ (նախկինում՝ րոպեում 1600-ից մինչև 4500 պտույտ):

0-100 թափահավաքը 5,8-ից կրճատվել է՝ հասնելով 5,6 վայրկյանի։ Բազային Maybach S-Class-ը դարձել է փոքր-ինչ ավելի խնայող. վառելիքի սպառումը համակցված ցիկլում նվազել է 8,6-ից մինչև 8,5 լիտր՝ 100 կիլոմետրի համար: