Շաբաթ օրը ռուսական բանակը ձեռնարկել է Ուկրաինայի դեմ 25-ամսյա պատերազմում թերևս ամենախոշոր տանկային հարձակումներից մեկը:

Ըստ Forbes-ի՝ հարձակման արդյունքում ռուսներն իրենց տանկերի մեկ երրորդը թողել են Ավդեևկայի ավերակներից դեպի արևմուտք ընկած ճանապարհին։

Զինամթերքի խիստ սղությամբ հանդերձ ուկրաինական բրիգադներն առաջվա պես ընդունակ են պաշտպանություն կազմակերպելու։

Ռուսական բանակի 6-րդ տանկային գնդի 36 տանկ և  հետևակի 12 մարտական մեքենա գրոհել են ճանապարհը։ Ուկրաինական 25-րդ բրիգադը նկատել է 48 մեքենայից բաղկացած շարասյունն ու ծանր հարված հասցրել։ Խոցվել են 12 տանկ և հետևակի 8 մարտական մեքենա։

Թե ինչպես է ուկրաինական 25-րդ բրիգադը ոչնչացրել ռուսական տանկերի այս ռեկորդային մեծ շարասյունը, քանի որ ճակատամարտի հետևանքների տեսողական ապացույցներն այնքան էլ հստակ չեն:

Սակայն ուկրաինական ուժերի ստանդարտ պաշտպանական մարտավարություն այն է, որ անօդաչու սարքերով հայտնաբերեն ռուսական գրոհային խումբը և ոչնչացնեն հրետանային թիրախային կրակահերթով:

Շփոթահար ողջ մնացածները հեշտ թիրախ են դառնում FPV անօդաչու թռչող սարքերի համար, որոնք գրոհում են առանձին զինվորների և մեքենաների վրա: