Օրերս Հայաստանի կառավարության նիստում որոշում է ընդունվել հարկային վարչարարությանն օժանդակելու նպատակով անցկացվող վիճակահանության ժամանակ, բացի 15 ավտոմեքենայից, որպես պարգեւավճար տրամադրել նաեւ այլ գույք կամ իրավունք:
ՊԵԿ-ի մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ այս նախաձեռնությունը նպատակ ունի ընդլայնել շահողների շրջանակը եւ մեծացնել ՀԴՄ կտրոն պահանջելու շահագրգռվածության աստիճանը: Ընդունված որոշման համապատասխան Պետական եկամուտների կոմիտեն մրցույթ է հայտարարել ՀԴՄ կտրոնի դարձերեսին ֆիրմային անվանումներ կամ ապրանքային եւ սպասարկման նշաններ տեղադրելու համար: Մրցույթում հաղթող ճանաչված անձի ֆիրմային անվանումը կամ ապրանքային եւ սպասարկման նշանը կտպագրվի ՀԴՄ կտրոնների դարձերեսին եւ 2012 թվականին կիրացվի ՀՀ ողջ տարածքում: Հայտերը ներկայացվելու են մինչեւ 2011թ. նոյեմբերի 21-ը: Մրցութը կանցկացվի հաջորդ օրը:




























