Երեքշաբթի առավոտյան նավթի գինը, նախօրեի անկումից հետո, վերականգնվում է։ Brent մակնիշի նավթի հունիսյան ֆյուչերսների արժեքը Լոնդոնի ICE Futures բորսայում կազմում է մեկ բարելը 90,57 դոլար, ինչը 0,19 դոլարով (0,21 տոկոս) ավելի բարձր է, քան նախորդ աճուրդների փակման ժամանակ։ Երկուշաբթի այդ պայմանագրերն էժանացել էին 0,79 դոլարով (0,9 տոկոս)՝ մեկ բարելը 90,38 դոլար։

WTI նավթի մայիսյան ֆյուչերսները Նյու Յորքի ապրանքային բորսայի (NYMEX) էլեկտրոնային աճուրդներում թանկացել են 0,13 դոլարով (0,15 տոկոս)՝ մեկ բարելը 86,56 դոլար։ Նախորդ աճուրդների արդյունքներով՝ այդ պայմանագրերի արժեքը նվազել է 0,48 դոլարով (0,6 տոկոս)՝ մեկ բարելը 86,43 դոլար։

Անցած աճուրդների ժամանակ միջազգային բենչմարկը իջել էր մինչեւ մեկ բարելը 88,78 դոլար, հյուսիսամերիկյանը՝ 84,69 դոլար։