ՀՀ Ազգային ժողովն ապրիլի 9-ին խորհրդարանական ընդդիմության նախաձեռնությամբ արտահերթ նիստ կանցկացնի։ Քննարկումների թեման կլինի «Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ սահմանազատման եւ սահմանագծման հարցերը»։

Ընդդիմությունը որպես հիմնական զեկուցողներ հրավիրել է փոխվարչապետ Մհեր Գրիգորյանին եւ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանին։

Արտահերթ նիստը կսկսվի ժամը 14.30-ին։