ՀՌՀ հանձնաժողովի նախագահի աշխատավարձը, պահումները հանած, կկանգի մոտ 858 հազար դրամ, իսկ հանձնաժողովի անդամինը՝ 615 հազար դրամի կարգի: Այս մասին, այսօր՝ խորհրդարանում հայտնեց  Քաղաքացիական ծառայության գրասենյակի ղեկավար Վաչե Քալաշյանը։

Վերջինս ներկայացրեց «Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին նախագիծը, որով նախատեսվում է ՀՌՀ նախագահի և անդամների աշխատավարձերը բարձրացնել և հասցնել ԿԸՀ-ի նախագահի և հանձնաժողովի անդամների աշխատավարձերի չափին։

Քալաշյանը բացատրեց, որ աշխատավարձը հաշվարկվում է բազային աշխատավարձը գործակցով բազմապատկելով։

«Որքան հասկանում եմ, պատգամավորից բարձր ստանում են բոլորը, բայց ամենաշատը քննադատվում են պատգամավորները»,-ԱԺ նիստում հայտարարեց Ալեն Սիմոնյանը։

Քալաշյանն առաջարկեց, որ բարձրացման նախաձեռնությամբ պատգամավորները նույնպես հանդես գան, և իրենք կդիտարկեն այն։