Միջազգային հանրությունը մեզ ասում է՝ ճիշտ եք ասում, ԼՂ հարցը պետք է լուծվի ինքնորոշման իրավունքի իրացմամբ եւ ԼՂ-ն պետք է բարձր ինքնավարություն ստանա Ադրբեջանի կազմում, բայց  ԼՂ-ն միայն հայկական սուբյեկտ չի: Այդ մասին, այսօր՝ ապրիլի 11-ին, ԱԺ-ում ՀՀ կառավարության ծրագրի՝ 2023 թվականի կատարման արդյունքների զեկույցի քննարկմանն առնչվող եզրափակիչ ելույթի ժամանակ ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Իսկ որ ասում եք՝ ինքնորոշումը պետք է լինի առանց սահմանափակման, ապա խոսքը միայն միջազգային իրավունքի սահմաններում առանց սահմանափակման մասին է: Որովհետեւ եթե առանց սահմանափակման լինի, կնշանակի, որ ԼՂ-ն առանց սահմանափակման ինքնորոշվում է եւ ԼՂ հիմնական քաղաքն էլ Վոլգոգրադն է, Կամչատկան էլ ԼՂ գավառներից մեկն է: Չկա սահմանափակում, ի՞նչ է եղել, որ»,-ասաց նա:

Անդրադառնալով «անջատում հանուն փրկության» թեզին, Փաշինյանն ասաց, որ դա նշանակում է անջատում Ադրբեջանից. «Ուրեմն մենք ԼՂ-ն ճանաչում ենք Ադրբեջանի մա՞ս: Երկրորդը, եթե ցանկություն կար «անջատում՝ հանուն փրկության» կոնցեպտն առաջ տանել, պետք էր ցույց տալ, որ ԼՂ ժողովուրդն ուզում է այնտեղ ապրել, բայց չի կարողանում, մինչդեռ մեր ամբողջ կոնցեպտն այն է, որ չի ուզում այնտեղ ապրել:

Տասնյակ անգամ ԼՂ  ներկայացուցիչների հետ խոսակցություն եմ ունեցել, և ի պատիվ իրենց՝ նրանցից շատերը այս ամեն ինչը ոչ միայն ըմբռնեցին, այլև համաձայնեցին, որ ճիշտն այդ ճանապարհով գնալն է:

Այ, երբ կգնանք, կապացուցենք, որ սա ոչ թե, ինչպես ուրիշները ասում են, սեպարատիզմն է, ուղղակի չեն ուզում, և վերջ, այլ ուզում են, բայց անհնար է, դա կդառնա նյութի թեմա: Հետո այդ մարդկանց համարեցին դավաճան, պաշտոնանկ արեցին, հավաքվեցին, ասացին՝ պետք է ալևս դուք չկառավարեք Ղարաբաղը, հիմա դուք տեսեք, թե մենք ի՞նչ ենք անելու: Որովհետև զանգ էին ստացել այդ նույն տեղից, որտեղից ստանում էին, որ «դավայ...»: Խնդրում, համոզում, ասում էինք՝ պետք է գնաք, խոսեք, բանակցեք: Պայմանավորվել ենք, Սոֆիայում կա տարբերակ, չգիտեմ որտեղ կա տարբերակ, հաստատում էին, սա էին անում, նա էին անում, մեկ էլ զանգում էին, ասում էին. «Չէ, չի լինի, ասել են՝ չէ, պետք չի գնալ»: Բա գնացել ենք «անջատում՝ հանուն փրկության»-ի հետևից, ինքնորոշման հետևից էլ ենք գնացել»,- ասաց նա: