Սողոմոնյան կղզիների արտաքին գործերի նախարար Ջերեմի Մանելեն, որը Չինաստանի հետ հարաբերությունները սերտացնելու կողմնակից է համարվում, ընտրվել է երկրի վարչապետ։ Քվեարկության արդյունքները հրապարակել է կղզիների գեներալ-նահանգապետ Դեւիդ Վունագին։
Նրա խոսքով՝ Մանելեն ստացել է 50 պատգամավորներից 31-ի ձայները։
Կառավարության ղեկավարի ընտրությունները տեղի են ունեցել խորհրդարանական ընտրություններից հետո, որոնց արդյունքներով ոչ մի քաղաքական կուսակցություն չի կարողացել մեծամասնություն ստանալ։ Դա հարցականի տակ է դրել Չինաստանի հետ մերձեցմանը կողմնորոշված քաղաքականության իրականացումը։
Խորհրդարանական ընտրությունները, որոնք տեղի են ունեցել ապրիլի 17-ին, առաջինն էին այն բանից հետո, երբ Մանասե Սոգավերեն վարչապետի պաշտոնում խզեց դիվանագիտական հարաբերությունները Թայվանի եւ կապեր հաստատեց Պեկինի հետ։ Դա որոշ երկրների անհանգստության տեղիք տվեց, այդ թվում ԱՄՆ-ին, որը սպառնաց միջոցներ ձեռնարկել Սողոմոնյան կղզիներում չինական ռազմական ներկայության դեպքում։ Ի պատասխան՝ երկու երկրների իշխանությունները հայտնեցին, որ իրենց համագործակցությունը հաշվի է առնում միջազգային իրավունքի բոլոր նորմերը եւ չի նախատեսում չինական ռազմակայանի կառուցում կղզեպետության տարածքում։





























