Մայիսի 8-ին Ռոմանոս Մելիքյան փողոցում գտնվող «Սուրբ Աստվածածին» եկեղեցու բակում հայտնաբերված նորածինը դեռևս «Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ում է գտնվում: Այս մասին այսօր՝ մայիսի 15-ին, NEWS.am-ին հայտնեց ՆԳՆ մամուլի խոսնակ Նարեկ Սարգսյանը:
Ավելի վաղ հայտնել էինք, որ մայիսի 14-ին Ոստիկանությունից հայտնել էին, որ ձեռնարկված միջոցառումների արդյունքում ճշտվել է նորածնի մոր ինքնությունը։ Շիրակի մարզի 2000 թ․ ծնված բնակչուհին մայիսի 14-ին հայտնաբերվել և, կազմված փաստաթղթերով հանդերձ, ներկայացվել է քննչական բաժին։
Քննչական կոմիտեից հայտնում են, որ հարուցված քրեական գործ չկա:
Հիշեցնենք, որ մայիսի 8-ին, ժամը 19.39-ին, ՆԳՆ ոստիկանության Մալաթիայի բաժնում հաղորդում էր ստացվել, որ Ռոմանոս Մելիքյան փողոցում գտնվող «Սուրբ Աստվածածին» եկեղեցու այգեպանը եկեղեցու այգում նորածին երեխա է հայտնաբերել։ Մեկնած օպերատիվ խումբը նշված երեխային տեղափոխել էր հիվանդանոց: Կազմված փաստաթղթերը փոխանցվել էր քննչական բաժին:





























