Մինչև երեկ մտածում էի, որ նիկոլական հատակը տեսել եմ ու արդեն վեր բարձրանալու ժամանակն է։ Այն էլ պարզվեց՝ դեռ այդ հատակում տեսնելու բան կա։ Այս մասին Facebook-ի իր էջում գրել է «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Աննա Մկրտչյանը

Նա, մասնավորապես, նշել է. «Այդ հատակում, օրինակ՝ դպրոցի տնօրեն կա, որը իր դպրոցում ուսանող անչափահասներին կարող է դպրոցից հանել և ուղարկել մայթեզրում հայկական դրոշներով զբոսնող երիտասարդների «վրա»՝ փաստացի երիտասարդների ներգրավմամբ կազմակերպելով ծեծկռտուք։

Զզվելի տեսարան է, երբ դպրոցի տնօրենը վրեժ է լուծում հայրենիք ու պետություն ունենալու համար պայքարող դեռահասներից։

Երեկ, հենց այդպես է վարվել Մանուկ Աբեղյանի անվան թիվ 3 դպրոցի տնօրեն Անահիտ Խաչատրյանը։

Ողբերգություն է, երբ հայրենիք ունենալուն դեմ է դպրոցի տնօրեն աշխատող Անահիտ Խաչատրյանը։

Ոչ միայն դեմ է, այլև դեռահաս տղաների ապագան կործանելու, երիտասարդների ճակատագիրը խեղելու համար գնացել է ամենաստոր քայլերին։ Ստելով, փողոցում քայլող երիտասարդների ծեծը վայելելով մինչև օրվա վերջ փորձել է վրեժ լուծել հայրենատեր երիտասարդներից։

Անահիտ Խաչատրյան, մենք հայրենիք ունենալու ենք։ Մեր երիտասարդները մենակ չեն մնալու։ Դուք հիշվելու եք և դրանից բխող բոլոր հետևանքներով։

Առայժմ, Ձեր ֆունկցիան Ձեզ բաժին հասած աթոռին նստել են (կամ, ինչպես կասեր Ձեր Նիկոլը՝ վերընգեք տեղներդ), առանց ավելորդ ջանասիրություն ցուցաբերելու»։